Էրդողանը դրական է համարել սիրիական ավիաբազային ուղղված ամերիկյան հարվածները
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերից Սիրիայի Հոմսում գտնվող ավիաբազայի հրթիռակոծությանը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե դրական է համարում ԱՄՆ հրթիռային հարվածները, սակայն դա բավարար չի։ Էրդողանն իր խոսքում նշել է, որ եթե հնարավորություն ունենար, կայցելեր քիմիական հարձակման հետեւանքով տուժածներին։
Նշենք, որ ԱՄՆ Զինված ուժերն ավելի քան 50 հրթիռ են արձակել ռազմաբազայի ուղղությամբ, որը տեղակայված է Հոմս նահանգի տարածքում:
ՌԴ–ն դատապարտել է ԱՄՆ–ի կողմից հրթիռակոծությունը։