Ստոկհոլմում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ 2 մարդ է ձերբակալվել
Международные новостиՇվեդական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու՝ նախօրեին քաղաքի կենտրոնում բեռնատարով մարդկանց բազմության մեջ մխրճվելու գործով, հայտնում է BBC-ն։
Նրանցից մեկին ձերբակալել են ապրիլի 7-ի երեկոյան, այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել է տեսահսկման կադրերը՝ կասկածյալի պատկերով։ Տղամարդուն կասկածում են ահաբեկչական հարձակման մեջ, հայտնել են ոստիկանությունից։
Երկրորդին ձերբակալվածը կապ ունի առաջինի հետ, հայտնում են տեղական լրտվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությունը։
Շվեդիայի վարչապետը Ստոկհոլմի կենտրոնում հետիոտնին միտումնավոր վրաերթի ենթարկելու միջադեպն անվանել էր ահաբեկչական հարձակում։
Հարձակման հետեւանքով զոհվել է չորս մարդ, ավելի քան 10-ը վնասվածքներ է ստացել։