Բասկերի ԷՏԱ խմբավորումն սկսել է լիակատար զինաթափումը
Международные новостиԲասկերի անջատողական ԷՏԱ խմբավորումն սկսել է նախապես հայտարարված լիակատար զինաթափումը Ֆրանսիայի հարավում, հաղորդում է BBC-ին:
Ինչպես Ֆրանսպրեսին պատմել է էկոլոգ բասկ Չեչ Էչեվերին, զենքի մի մասն արդեն հանձնվել է: Նա, սակայն, չի հստակեցրել ինչ քնականությամբ եւ ինչ տեսակի զենք է հանձնվել՝ նշելով, որ այդ տեղեկությունները կոնֆիդենցիալ են:
ԷՏԱ-ն պատրաստակամություն է հայտնել հանձնել ողջ զենքը:
Մադրիդը շարունակում է անվստահությամբ վերաբերվել խմբավորմանը: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինիգո Մենդես դե Վիգոն ապրիլի 7-ին հայտարարել էր, որ ԷՏԱ-ն ոչինչ չի ստանա ժողովրդավարական պետությունից , ինչպիսին Իսպանիան է եւ պահանջել էր բացահայտել բոլոր զինված հարձակումներն իրականացրածների անունները:
Ավելի քան 40 տարվա ապստամբական գործողությունների ընթացքում ԷՏԱ-ի կողմից 800 մարդ է սպանվել: