Միհրան Հարությունյանն ամուսնացել է (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի ընտանիքը Wnews.am-ն արդեն ներկայացրել է։
Օրերս Միհրանն ու նրա սիրելին՝ Մակտինա Բեբիյան, ամուսնացել են: Այս մասին տեղեկանում ենք Մակտինայի Instagram-ի էջի նոր լուսանկարներից, որոնց միջոցով վերջինս շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար:
«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Շնորհակալ եմ իմ մտերիմներին և հարազատներին, ովքեր իմ կյանքի ամենակարևոր և պատասխանատու օրը կողքիս էին»,- լուսանկարներից մեկը մակագրել է Միհրանի կինը:
Wnews.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով երջանկություն։
