Քլունիներն իրենց հարևաններին հանգստանալու են ուղարկել հունական կղզի
LifestyleՀոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` հայտնի իրավաբան Ամալ Քլունին Անգլիայի Բերկշիր շրջանում իրենց տան վերանորոգման պատճառով հարևաններին հասցրած անհարմարությունների դիմաց նրանց վճարել են ընդհանուր արժողությամբ 47 հազար ֆունտ ստերլինգի փոխհատուցում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Երբ հարևանները բողոքել են բեռնատարներից եկող մշտական աղտոտվածությունից, հոլիվուդյան զույգը համաձայնության է եկել 58-ամյա Ջոն Գրովին և նրա կնոջը` 49-ամյա Քլերին վճարել հունական Կորֆու կղզում բարձրակարգ հյուրանոցում վեցշաբաթյա հանգստի համար: Զույգը հարևաններին նաև փոխհատուցում է վճարել 30 հազար ֆունտ ստերլինգի չափով: Բացի այդ, Քլունիները գնել են նրանց համար փոշեկուլ, ինչպես նաև վճարել են առանձնատան վարձը, որտեղ Գրովինները կմնան, մինչև իրենց տան վերանորոգման ավարտը:

55-ամյա Ջորջ Քլունին և 38-ամյա Ամալը ամուսնացել էին 2014 թվականի սեպտեմբերին Վենետիկում: Ամուսնությունից հետո դերասանը 7.5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ սեփականություն էր գնել: Ներկայում Քլունիները սպասում են զույգ երեխաների ծնվելուն:
