Ստոկհոլմի ահաբեկչությունից հետո քաղաքում անհետացել է 11-ամյա մի աղջիկ
Международные новостиՍտոկհոլմում ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել է 11-ամյա մի աղջիկ, ով այդպես էլ տուն չի վերադարձել:
Այս մասին գրում է շվեդական Expressen պարբերականը: «Ոչ ոք ոչինչ չգիտի: Նա պարզապես անհետացել է»,- պարբերականին ասել են աղջկա հարազատները:
Աղջկա ընտանիքի անդամները նշել են, որ ահաբեկչության վայրը դպրոցից տուն վերադառնալու նրա մշտական ճանապարհի վրա է:
Ապրիլ 7-ին բեռնատարը մեծ արագությամբ քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: 550 մետր գնալուց հետո բեռնատարը բախվել է Åhlens առևտրի կենտրոնի շենքին ու կանգ է արել: Ահաբեկչություն իրականացրած բեռնատարը առևանգված է եղել:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 15-ը:
Ոստիկանությունը նույն օրը երեկոյան ձերբակալել է մի տղամարդու, ում կալանքի ժամկետը հաջորդ օրը երկարացրել են: Չի բացառվում, որ հենց նա է եղել բեռնատարի վարորդը: