Վրաստանն ու Ռուսաստանը նոր ավիաչվերթներ են գործարկում երկու երկրի միջև
Международные новостиՎրաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունները նոր չվերթներ են գործարկում երկու երկրի միջև:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, վրացական Georgian Airways-ը և ռուսական NordStar-ը թույլտվություն են ստացել բազմակի չարտերային չվերթներ իրականացնել գարուն-ամառ ամիսներին: Այս մասին հայտնել է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Georgian Airways-ն ապրիլի 13-ից կսկսի չվերթներ իրականացնել Թբիլիսի-Մախաչկալա-Թբիլիսի ուղղությամբ: Թռիչքները կշարունակվեն մինչև հոկտեմբեր` շաբաթական երկու անգամ:
NordStar ավիաընկերությունն, իր հերթին, մայիսի 1-ից կգործարկի Մոսկվա-Բաթում-Մոսկվա ուղղությամբ ավիաչվերթը` շաբաթական երեք անգամ: