Օրվա բաղադրատոմս. Վարունգով աղցան
LifestyleԲաղադրամասեր՝
1 Կտոր հավի ֆիլե
2 հատ վարունգ
70 գրամ պանիր
2 թեյի գդալ սոյայի սոուս
1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Բուսայուղ
Հազար
Աղ
Պատրաստման եղանակ՝
Միսը խաշել (կամ տապակել), վարունգն ու միսը կտրատել։
Պանիրը քերել։
Սոյայի սոուսին ավելացնել ձեթ և կիտրոնի հյութ։
Աղցանի բաղադրիչները միախառնել, ավելացնել սոուսը, մատուցվող ամանի վրա դնել հազարի տերևներ, լցնել աղցանը։