Մոսկվայում գնացքների խոշոր վթարի մեղավորը հետիոտն է
Международные новостиՄոսկվայում գնացքների բախումը տեղի է ունեցել հետիոտնի մեղքով. այս մասին հայտնում է ռուսական lenta.ru կայքը:
Նշվում է, որ անթույլատրելի հատվածքով ճանապարհն անցնել փորձող հետիոտնը պատճառ է դարձել խոշոր վթարի: Գնացքի վարորդը նկատելով հետիոտնին արագ արգելակել է և հենց այդ ընթացքում նրան է բախվել մյուս գնացքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի ուշ երեկոյան Մոսկվայի արևմտյան հատվածում դեպի Բրեստ ընթացող գնացքը բախվել է մեկ այլ գնացքի, որի արդյունքում տուժել են տասնյակ մարդիկ: