Ամերիկացին ճանապարհորդել է աշխարհով մեկ` լուսանկարելով կարմրահեր գեղեցկուհիներին (լուսանկարներ)
LifestyleԿարմրահեր մարդիկ միշտ հայտնվում են ուշադրության կենտրոնում. նրանց մազերի արտառոց գույնը սովորաբար համադրվում է հետաքրքիր դիմագծերի և բնավորության հետ:
Հայտնի է, որ կարմրահերների հայրենիք են համարվում Իռլանդիան և Շոտլանդիան, սակայն ամերիկացի լուսանկարիչ Բրայան Դաուլինգը որոշել է ապացուցել, որ կարմրահեր գեղեցկուհիներ ապրում են նաև այլ երկրներում:
Bored Panda-ն գրում է, որ Բեռլինում բնակվող լուսանկարիչը սկսել է ճանապարհորդել աշխարհով մեկ` աշխատելով Redhead Beauty («Կարմրահեր գեղեցկություն») նախագծի վրա: Նա եղել է 20 երկրում և լուսանկարել ավելի քան 130 կարմրահեր աղջիկների և կանանց:
Նշվում է, որ Բրայանը նախագիծը մեկնարկել է երեք տարի առաջ. նա աշխատել է ամռանը` կարմրահերների գեղեցկությունը պատկերելով հրաշալի բնապատկերների ֆոնին:
Իռլանդիա


Հյուսիսային Իռլանդիա

Ռուսաստան


Անգլիա



Գերմանիա


Նիդեռլանդներ

Ուկրաինա



Շոտլանդիա

ԱՄՆ


Լեհաստան
