Charlie Hebdo շաբաթաթերթը Թրամփին ծաղրել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածից հետո
Международные новостиՖրանսիական Charlie Hebdo երիծական շաբաթաթերթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրել է Սիրիայի ավիաբազայի վրա հրթիռային հարվածից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ծաղրանկարում Թրամփը ժպտում է հրթիռի ֆոնին, որը թռչում է նրա ձեռքից:
«Ապրիլին արա այն ամենն, ինչ ուզում ես»,- նշված է ծաղրանկարի տակ տեղադրված գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հրաման է արձակել Սիրիայի Շայրաթ ավիաբազան հրթիռային հարձակման ենթարկելու մասին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հատկապես այս ավիաբազան է օգտագործվել Իդլիբում քիմիական հարձակման համար: Վաշինգտոնը համոզված է, որ այս հարձակման հեղինակը պաշտոնական Դամասկոսն է: Բայց ներկայումս Պենտագոնը Իդլիբում քիմիական հարձակմանը կառավարական զորքերի մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները որպես «ագրեսիայի ակտ» է գնահատում: