Սիրիական ավիաբազայի հրթիռակոծումն ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչների մարտական ոգին բարձրացնելու փորձ էր. Ասադ
Международные новостиԳրոհելով սիրիական Հոմս նահանգում գտնվող ավիաբազան` ԱՄՆ-ն ձգտել է բարձրացնել իրենց կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումների մարտական ոգին, սակայն չեն հասել իրենց նպատակին:
Lenta.ru-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը իրանցի գործընկերոջ` Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում: Ասադը հաստատել է, որ սիրիացի ժողովուրդը և բանակը մտադիր են երկրի տարածքում արմատախիլ անել ահաբեկչությունն ամեն գնով:
Իրանի նախագահն, իր հերթին, «վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի վրդովեցուցիչ ագրեսիան», որը Սիրիայի ինքնիշխանության և բոլոր միջազգային օրենքների ու կոնվենցիաների խախտում է:
Ռոհանին ընդգծել է, որ Իրանն աջակցում է սիրիական պետությանը ահաբեկչության դեմ պայքարում և հայտնել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը Թեհրանի, Մոսկվայի և Դամասկոսի միջև:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ապրիլի 6-ի գիշերը 59 թևավոր հրթիռ է արձակել սիրիական ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով 6 զինծառայող և 9 խաղաղ բնակիչ է զոհվել: