Լատվիայում զորավարժությունների ժամանակ 3 ամերիկացի զինվորական է տուժել
Международные новостиԱմերիկացի 3 զինվորներ կիրակի տուժել են Լատվիայի Ադաժի զորավարժարանում զորավարժությունների ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է Լատվիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Կասպեր Գալկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զինծառայողները գոլորշիներ են շնչել, որոնք առաջացել են զորավարժությունների ընթացքում: Զինվորները հիվանդանոց են տեղափոխվել: Հետազոտությունից հետո երկու զինվոր ետ է ուղարկվել բազա, իսկ մեկը հիվանդանոցում է մնացել լրացուցիչ հետազոտության համար»,- ասել է Գալկինը:
ԱՄՆ-ի բանակի ստորաբաժանումները ռոտացիոն կարգով Լատվիայում են 2014 թվականից:
Այս տարի Լատվիայում նախատեսված են մի քանի միջազգային զորավարժություններ, այդ թվում՝ Saber Strike-ը: Ամռանը Բալթյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման նպատակներով Լատվիայում ամբողջ ծավալով կտեղակայվի ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակը Կանադայի ղեկավարությամբ: