Bild. Գերմանացիների մեծ մասը քննադատում է սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածները
Международные новостиԳերմանիայի քաղաքացիների մեծ մասը սխալ են համարում Սիրիայում ռազմական օդանավակայանի ուղղությամբ հրթիռային հարվածները հասցնելու մասին Վաշինգտոնի որոշումը: Այս մասին են վկայում Bild am Sonntag պարբերականի պատվերով Emnid-ի անցկացրած հարցման արդյունքները:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների 59%-ը հավանության չի արժանացրել Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածները, 26%-ը դա ճիշտ քայլ է համարել: Բացի այդ՝ հարցվածների 80%-ը կարծում է, որ ամերիկացիների հարվածներն այլեւս չպետք է կրկնվեն, 9%-ը ողջունել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի նոր ռազմական գործողությունները:
Հարցման մասնակիցների 40%-ը մտավախություն ունի, որ սիրիական հակամարտությունը կհանգեցնի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական դիմակայության, 53%-ը չի հավատում դրան:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերն ԱՄՆ-ն հրթիռային հարված հասցրեց Սիրիայի Հոմս նահանգում ավիաբազայի ուղղությամբ՝ առանց որեւէ ապացույցի պնդելով, որ դա արվել է իրաքյան Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակմանն ի պատասխան: Պենտագոնի տվյալներով՝ 59 հրթիռ է արձակվել: