Կրքոտ քովբոյի կերպարով Քայլի Ջեները՝ իր առանձնատանը կազմակերպած երեկույթին
LifestyleՔայլի Ջեներն ամենեւին էլ չի տխրում ռեփեր Tyga-ից բաժանվելու պատճառով: Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն եւ Tyga-ն հանդիպում են 2014 թվականից, բայց հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու է զույգը որոշել դադարեցնել հարաբերությունները:

2015 թվականի նոյեմբերին նրանք վիճել ու բաժանվել էին, իսկ հետո նորից միացել: 2016-ին Քայլին կրկին հեռացել էր ռեփերից, իսկ երկու շաբաթ անց նորից միացել:

Բայց այս անգամ ռեփերը հեռացել է Քայլիի Հիդեն Հիլզի առանձնատնից, որտեղ զույգն ապրում էր վերջին մի քանի ամիսներին:


Եվ հենց այդ առանձնատանը Քայլին ընկերուհիների հետ երեկույթ է կազմակերպել, ինչի մասին է վկայում ռեալիթի շոուի 19-ամյա աստղի Instagram-ը: