Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սկսել է ֆիթնեսով զբաղվել
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սկսել է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզչի հետ, հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ 60-ամյա Մեյը պարապմունքների համար վարձել է Լի Քարնաբիին։ Նա մարզիկի հետ պարապում է շաբաթական մեկ անգամ եւ մարզումները բաց է թողնում միայն արտասահմանում լինելիս։ Պարապմունքների մեկ ժամվա համար քաղաքական գործիչը 45 ֆունտ (մոտ 55 դոլար) է վճարում։
Քարնաբին կազմել է մարզումների ցուցակը։ Նրա խոսքով՝ Մեյը հաճույքով է աշխատում իր մարմնի հետ։ Հայտնի է, որ կինը տառապում է առաջին կարգի շաքարախտով։ Սպորտային կենսակերպը նրան օգնում է հետեւել առողջությանն ու կազմվածքին։