Հայտնիներ, որոնք մահացել են ավտովթարից
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Դժբախտ պատահարներից ապահովագրված չէ ոչ ոք, եւ եթե անգամ հայտնի աստղ ես՝ սիրված եւ հարուստ, երբեւէ չես կարող կանխատեսել, թե հաջորդ վայրկյանին ինչ կպատահի քեզ հետ։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնի հայ եւ արտասահմանյան աստղերի, որոնք ավտովթարի զոհ են դարձել։
Փոլ Ուոքեր

Հայտնի դերասանը մահացել է 2013 թվականին։ «Ֆորսաժ» ֆիլմի դերասանն ավտովթարի ենթարկվեց Ֆիլիպիններում բարեգործական ավտոարշավի ժամանակ։
Վիկտոր Ցոյ

Հայտնի երաժիշտը մահացավ 1990 թվականին՝ 28 տարեկանում։ Նա կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ավտոբուսի։
Արքայադուստր Դիանա

Արքայադուստրը մահացավ 1997 թվականին, երբ 36 տարեկան էր։ Մինչ օրս ավտոպատահարի պատճառները հայտնի չեն։
Գրեյս Կելլի

Ավտովթարի օրը Մոնակոյի արքայադուստրն ինքն է եղել ղեկին։ Վարելու ընթացքում նա ուղեղի կաթված է ստացել, ինչի արդյունքում կորցրել է մեքենայի կառավարումն ու գլորվել ձորը։

«Որգայթ» հեռուստասերիալից հայտնի դերասաններ Արամ Միսակյանը եւ Գեղամ Ղանդիլյանը մահացան 2009 թվականին` ավտովթարի հետեւանքով: Արամը 36 տարեկան էր, իսկ Գեղամը` 35:

2013 թվականին դերասան Երվանդ Ենգիբարյանը նույնպես մահացավ ավտովթարից` իր ծննդյան 30-ամյակի հաջորդ օրը:

Տաղանդավոր երգչուհի Վարդուհի Վարդանյանի կյանքը խլեց դաժան ավտովթարը, որը տեղի ունեցավ 2006 թվականին: Երգչուհին այդ ժամանակ 30 տարեկան էր: