Դեւիդ Մոյեսը բողոքել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մրցավարությունից
Международные новости«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը 0:3 հաշվով:
«Հիասթափված ենք, որ չկարողացանք վաստակել միավորներ: «Մանչեսթեր Յունայթեդը» լավ տեսք ուներ: Մի քանի որոշումներ մեր դեմ էին: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղալը բարդ է նույնիսկ ամբողջ կազմով, իսկ մենք հանդես էինք գալիս 10 խաղացողներով: Մրցավարների որոշումները չօգնեցին մեզ: Չեմ ցնականում ամբողջ ուշադրությունը սեւեռել մրցավարի վրա, սակայն, հնարավոր է, որ նրա որոշումներն ազդեցին խաղի վրա: Կարմիր քարտից հետո խաղը փոխվեց»,- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Սանդերլենդը» 43-րդ րոպեից մնացել էր 10 խաղացողներով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը 46-րդ րոպեին խփել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: