«Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումն է եղել. Ռոզի Ավետիսովա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Եղնիկների կածանը» ֆիլմն արդեն հեռուստաէկրաններին է: Այս ֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ մարմնավորելով զինվորական բուժքույրի, ով գլխավոր հերոսի սիրուհին է:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ռոզին պատմել է ֆիլմի նկարահանումների ընթացքից ու Խորեն Լեւոնյանի եւ Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքային գործընթացից:
«Երբ առաջարկը ստացա նկարահանվել այս հեռուստաֆիլմում, համաձայնելուս առաջին պատճառը հանդիսացավ այն, որ ծանոթացա սցենարին ու ընկալեցի կերպարս: Պետք է ասեմ, որ անմիջապես սիրեցի հերոսուհուն, նա շատ հետաքրքիր ու խարակտերային է, նման կերպար նախկինում չէի ունեցել: Եվան զինվորական բուժքույր է, նա անընդհատ զինվորների եւ հատկապես հերոսի՝ Դավիթի կողքին է, ում հետ նաեւ սիրային կապ ունի: Սակայն Դավիթի եւ Եվայի կապը ուղղակի սիրուհի եւ սիրեկան լիենելով չի եզրափակվում, նրանք նաեւ միմյանց շատ նվիրված ընկերներ են: Նրանց փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են զարգանում, հերոսը Եվայի հետ շփվում է նույն կերպ, ինչ իր ընկերների, իսկ Եվան էլ իր առջեւ դրված խնդիրներն է փորձում կատարել ամեն գնով: Կարծում եմ՝ հայ կինը շատ ուժեղ է եւ հայ կնոջ ուժն է, որ տղամարդկանց ավելի ուժեղ է դարձնում ու հաղթանակներ է բերում թե պատերազմում, թե կյանքում»,- պատմեց դերասնուհին՝ ընդգծելով.
«Չեմ վախենա ասել, «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում ունեցածս նկարահանումներն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումներն են եղել, որովեհետեւ թիմն աշխատում էր շատ համերաշխ ու պրոֆեսիոնալ»:
Շարունակությունը՝ այստեղ: