Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ ահաբեկչության մասին ահազանգ են ստացել
Международные новостиԳերմանիայում Թուրքիայի դեսպանատանը պայթուցիկի մասին ահազանգ է եղել. այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ տարածքում կասկածելի ծրար է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած մասնագետները 3 ժամ շարունակ չեն կարողացել մոտենալ ծրարի գտնվելու վայրին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ: Աղբյուրը նշում է, որ ծրարն ի վերջո հաջողվել է տանել դեպքի վայրից և ուղարկել փորձաքննության: