Հորմոնալ թերապիայի միջոցով հնարավոր է բուժել շատակերությունը
LifestyleՀետազոտողները պնդում են, որ շատակերությունը հնարավոր է նաև բուժել հորմոնալ թերապիայի միջոցով: Գիտնականները պարզել են, որ կանացի սեռական հորմոնի՝ էստրոգենի ցածր մակարդակը կարող է նպաստել անհագ ախորժակին: Ներկայում նրանք հույս ունեն մշակել թերապիա էստրոգենների հիման վրա՝ սեփական ախորժակին տիրապետել չկարողացող մարդկանց օգնելու համար:
Նոր հետազոտություն է կատարել Բեյլորի բժշկական քոլեջի մանկաբուժության դոցենտ բժիշկ Են Հին: The Telegraph-ի փոխանցմամբ՝ շատակերությամբ տառապողները հաճախ կարճ ժամանակում օգտագործում են անսովոր շատ սնունդ: Պարզվում է՝ այս հիվանդությամբ տառապում է գրեթե ամեն տասներորդը, չափից շատ ուտելը հաճախ հանդիպում է կանանց շրջանում, քան տղամարդկանց:
Նախորդ կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, որոնք ոչ պարբերական մենստրուալ ցիկլ ունեն, ավելի հակված են շատ ուտելու: Սա վկայում է այն մասին, որ կանանց հորմոնները նշանակալի դեր ունեն սննդային վարքի խանգարումը կանխարգելելու կամ զարգացնելու գործում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: