Նազարբաեւը կոչ է արել ԵՏՄ անդամ բոլոր երկրների տնտեսությունները հասցնել մեկ մակարդակի
Международные новостиԵվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մեխանիզմներն առավել արդյունավետ կգործեն, եթե բոլոր անդամ երկրների տնտեսությունները գտնվեն մոտավորապես նույն մակարդակին։ Այս մասին «Միր» հեռուստաալիքի հետ հարազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։
«ԵՏՄ բոլոր անդամներին պետք է հասցնել մեկ մակարդակի։ Այժմ մեկը զարգացման հարցում շատ հեռու է գնացել, մյուսները մեջտեղում են, իսկ երրորդները՝ ներքեւում։ Դրանում է խնդիրը։ Պետք է բոլորին հավասարեցնել, որպեսզի հնարավոր լինի հավասար աշխատել։ Ստացվում է, որ օբյեկտիվորեն աղքատ պետությունները հույս ունեն, որ իրենց կօգնեն։ Բայց այդպես չի լինում։ Շուկայական տնտեսությունում ոչ ոք հենց այնպես ոչինչ չի անում։ Այդ սպասումները կան, հնարավոր է, կան նաեւ հիասաթափություններ։ Յուրաքանչյուրը պետք է աշխատի», —ասել է նա։
Նազարբաեւն ընդգծել է, որ երկրների միմյանց օգնությունը պետք է լինի առեւտրային հնարավորություններ ստեղծելու, ապրանքաշրջանառությունը մեծացնելու տեսքով։
«Իհարկե, պետք է օգնել։ Դա կարելի է անել առեւտրի, ապրանքաշրջանառության, առեւտրի համար շուկա բացելու, սահմանները բացելու միջոցով։ Բայց յուրաքանչյուր պետություն պետք է հասնի որոշ մակարդակի»,-նշել է Ղազախստանի նախագահը։