Նիհարել ցանկացողներին. Պաթոլոգիական ճարպակալումը հնարավոր է բուժել բոտոքսով
LifestyleԲոտոքսով հնարավոր է բուժել պաթոլոգիական ճարպակալումը՝ կարծում է Էլեն Յոհանսենը՝ Նորվեգիայի գիտության ու տեխնոլոգիայի համալսարանի (NTNU) դասախոսներից մեկը: Նրա համոզմամբ՝ որովայնի թափառող նյարդում ներարկում կատարելու դեպքում հնարավոր է հասնել քաշի զգալի նվազման:
Գիտնակնները իրենց եզրակացությունները հիմնավորել են առնետների վրա կատարած փորձերով: Մասնավորապես, կենդանիները, որոնց պարբերաբար կատարել են բոտոքսի ներարկումներ, 5 շաբաթում նվազել է նրանց մարմնի զանգվածի մոտավորապես 30%-ը: Գիտնականների կարծիքով՝ այդ ներարկումները դանդաղեցնում են սննդի անցումը ստամոքսով, ինչն իր հերթին բարենպաստ ազդեցություն է գործում քաշի նվազեցման վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: