Հայտնի է Իրինա Շեյկի ու Բրեդլի Կուպերի նորածին երեխայի սեռն ու անունը
LifestyleԻրինա Շեյկը և Բրեդլի Կուպերը իրենց առաջնեկի ծնվելուց հետո ամեն ինչ անում էին, որպեսզի հեռու լինեն հետաքրքրասեր աչքերից: Այդ պատճառով էլ այն մասին, որ նրանք ծնողներ են դարձել, հայտնի դարձավ փոքրիկի լույս աշխարհ գալուց 2 շաբաթ անց միայն: Իսկ թե ինչ սեռի է երեխան և ինչ անուն ունի, գաղտնի էր պահվում:
Սակայն ընտանիքին մտերիմները օրերս «գաղտնազերծել» են այդ մանրամասները: Իրինա Շեյկը և Բրեդլի Կուպերը աղջիկ են ունեցել, երեխային անվանել են Լեա դե Սեն Շեյկ Կուպեր:
31-ամյա մոդելն ու 42-ամյա դերասանը երջանիկ են, նրանք արդեն երեխային տանում են զբոսանքի: Հանգստյան օրերին նրանց տեսել են սրճարաններից մեկում: Իրինա Շեյկի մատին զմրուխտե քարով մատանի է եղել: