Հիմա թե գործնականում, թե անձնականում մտածում եմ ավելի ծանրակշիռ քայլերի մասին. Ռեփեր Դավո
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ ռեփեր Դավոն, նույն ինքը Դավիթ Միրոյանը, նշում էր ծննդյան 28-ամյակը: Նոր տարիքի ու նոր նպատակների մասին երգիչը կիսվել է Life.panorama.am-ի հետ:
«Այս տարի տարեդարձիս ամենահետաքրքիր անակնկալը եղավ ընկերուհուս՝ Սոնայի կողմից. Ես երկար ժամանակ մտածում էի կիթառ ունենալու մասին, ու նա շատ անակնկալ կերպով այն ինձ նվիրեց: Ու թեեւ ես դեռ կիթառ նվագել չգիտեմ ու չեմ պատկերացնում, թե դա ինչպես է լինելու, բայց, մեկ է, գլխավորը ցանկությունը կա, ես անպայման կյուրացնեմ իմ սիրելի գործիքի հետ կապված հմտությունները»,- պատմեց Դավիթը:
28-ում Դավիթն ունի սիրելի աշխատանք, շոշափելի գործեր ու վստահ է՝ անցած ճանապարհը ճիշտ է անցել.
«Հիմա, եթե Աստված չանի հնարավորություն ունենայի ժամանակս հետ տալու, միեւնույն է, նույն կերպ կապրեի: Ես երբեք իմ արածների ու չարածների համար չեմ ափսոսում, այլ ընդամենը հետեւություններ եմ անում: Ինչ վերաբերվում է բացթողումներին, դրանց համար միշտ էլ ժամանակ կա, խելացի գտնվելու դեպքում կարելի է շտկել դրանք: Հույս ունեմ, որ դեռ ժամանակ կունենամ նոր հորիզոնների հասնելու համար, իսկ ընդհանուր առմամբ՝ ես շատ գոհ եմ իմ ապրած կյանքից»,- նկատեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ այստեղ: