D վիտամինը կարող է «փրկություն» համարվել ճարպակալմամբ տառապողների համար
LifestyleՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականներն ապացուցել են D վիտամինի եւ կնոջ բարեկազմության միջեւ կապը:
Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 4,5 հազար կանայք, որոնց տարիքը եղել է 65 եւ բարձր: Գիտական աշխատանքի արդյունքները վկայել են, որ ուղիղ կապ կա D վիտամինի եւ ավելորդ քաշին հակվածության միջեւ: Եթե կանանց մոտ վիտամինի անբավարարություն է եղել, նրանք տառապել են ավելորդ քաշով:
Ըստ գիտնականների՝ վիտամինն ազդում է ճարպերի չորացման վրա, հետեւաբար նվազեցնում է քաշը: Գիտնականները խորհուրդ են տալիս յուղոտ ձուկ շատ ուտել եւ բավական ժամանակ անցկացնել արեւի տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: