Մոլդովայում կոռուպցիայի գործով 7 մարդու են ձերբակալել
Международные новостиՄոլդովայում կոռուպցիայի գործով 7 մարդու են ձերբակալել։ Երկրի կառավարական շրջանակներում եւ այլ պետական հաստատություններում խուզարկությունները շարունակվում են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի մամուլի քարտուղար Անժելա Ստարինսկին։
«Ազգային հակակոռուպցիոն կետրոնի սպաները եւ դատախազները կոռուպցիայի դեմ պայքարում 7 մարդու են ձերբակալել։ Նրանք բոլորը կոռուպցիայի գործով անցնող անձինք են՝ կապված հօգուտ մի շարք տնտեսական գործակալությունների ապօրինի թենդերներ անցկացնելու հետ», — ասել է Ստարինսկին։
Նրա խոսքով՝ տվյալ պահին ամբողջ երկրում շարունակվում են խուզարկությունները, խոսքն ավելի քան 60 բնակավայրի մասին է։
«Գործով անցնում են պրիմարներ (քաղաքապետներ), մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների տնօրեններ, ինչպես նաեւ իշխանության որոշ ճյուղերի ներկայացուցիչներ։ Տվյալ պահին գործողությունը տեղի է ունենում կառավարությունում, էկոնոմիկայի նախարարության որոշ գրասենյակներում, ինչպես նաեւ էներգետիկ արդյունավետության հիմնադրամում», - նշել է Ստարինսկին։