Ինչպես ճիշտ համադրել այս սեզոնին շատ նորաձև սպորտային հագուստը
LifestyleՄի քանի սեզոն է` սպորտային հագուստը շատ նորաձև է։ Սպորտային ու դասական հագուստները համադրել սիրում են մի շարք համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Կարա Դելևինը և այլք։
Cosmo-ն գրում է, որ շատ դժվար է համադրել դասական ու սպորտային հագուստը, որպեսզի տարօրինակ տեսք չստանաք։ Առաջին անգամ նման տեսքով ներկայացել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Որոշ ժամանակ քննադատությունների կիզակետում հայտնվելուց հետո այսպիսի համադրությունը դարձավ թրենդ։
Եթե դուք էլ սիրում այսպիսի համարձակ համադրություններ, հետևեք դիզայներների հետևյալ խորհուրդներին`չսխալվելու համար.


1. Երկար վերարկուն կարող եք համադրել սպորտային կոստյումի հետ։ Այսինքն` կարող եք հագնել սպորատային տաբատ, շապիկ ու կոշիկներ, համադրել այս ամենը երկար վերարկուով ու նուրբ պայուսակով։


2. Նույնը կարող եք կրկնել երկար ջրակայուն վերարկուով (պլաշչ)։

3. Շապիկի տակից երևացող դասական վերնաշապիկը ձեր սպորտային կերպարը միանգամից casual է դարձնում։ Փորձեք դասական վերնաշապիկները համադրել սպորտային տաբատների ու շապիկների հետ։


4. Սպորտային հագուստը կարող եք համադրել 90-ականներից վերադարձած կոշիկների հետ։ 90-ականների նորաձևությունն այժմ շատ ակտուալ է, իսկ սպորտային թրենդի հետ համադրվելու դեպքում շատ ոճային է դառնում։

5. Մատիտ-կիսաշրջազգեստները կամ սովորական կիսաշրջազգեստներն ու զգեստները հիանալի են նայվում սպորտային կոշիկների ու վերարկուների հետ։ Պետք է միայն ճիշտ ընտրեք գույներն ու համադրեք հագուստը։
