Ֆրայբերգի քաղաքապետը Անգելա Մերկելին փախստականներին ընդունելու ծախսերի հաշիվ է ներկայացրել
Международные новостиԳերմանիայի Սաքսոնիա հողում գտնվող Ֆրայբերգ համալսարանական քաղաքը մոտ 1,7 հազար փախստականների է ընդունել, որոնք տեղի իշխանությունների համար 2016-ին 736 հազար եվրո են արժեցել։ Քաղաքի քաղաքապետ Սվեն Քրյուգերը միգրանտներին ընդունելու ծախսերի հաշիվը ներկայացրել է անձամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, հաղորդում է Die Welt-ը։
«Ես ուրախ եմ այսօր հայտարարել, որ մենք փախստականներից հոսքից ի վեր նրանց աջակցության ու ինտեգրման համար բացառիկ աշխատանքներ ենք իրականցնում», - ասել է Քրյուգերը։ Սակայն նրա խոսքով՝ զգալի ծախսեր են առաջացել ՝ կապված լրացուցիչ անձնակազմ պահելու հետ, ինչպես նաեւ հասարակական կարգը պահող աշխատակիցները թիվը մեծացնելու համար։
«Դուք բազմիցս վստահեցրել եք, որ փախստականների ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարկերի ու տուրքերի մեծացում տեղի չի ունենա, ինչպես նաեւ որ հավելյալ ծանրաբեռնում չի լինի կոմունալ բյուջեների համար», - ընդգծել է նա։
Նշվում է, որ նամակը Բեռլին է ուղարկվել մարտի 10-ին։
Սական քաղաքապետն առանձանպես հույսեր չի փայփայում իր պահանջի հետ կապված։