Կայա Գերբեր. աշխարհի ամենագեղեցիկ դեռատի աղջիկը. լուսանկարներ
LifestyleՀայտնի է աշխարհի ամենագեղեցիկ աղջկա անունը՝ Կայա Գերբեր: Նա աշխարհահռչակ տոպ-մոդել Սինդի Կրոուֆորդի աղջիկն է:


Չնայած իր տակավին երիտասարդ տարիքին՝ աղջկա կարիերան լույսի արագությամբ է աճում: Նա պայմանագիր ունի աշխարհահռչակ IMG models գործակալության հետ, հայտնվում է VOGUE ամսագրի շապիկներին, իսկ օրեր առաջ էլ հայտնի POP ամսագիրը Կայային անվանել է երկրագնդի ամենագեղեցիկ աղջիկ:


Նրա լեգենդար մայրիկը պնդում է, որ երբեք չի ցանկացել, որ Կայան ևս ընտրի մոդելային կարիերան, սակայն աղջիկը խոստովանում է, որ դեռ վաղ մանկությունից նպատակ ունի կրկնելու իր մոր անցած ուղին:
