ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացրած վերջնագրին
Международные новостиՄոսկվան որպես վերջնագիր չի ընդունում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը Սիրիայի մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թիլերսոնի խոսքը դիտարկում եմ որպես քաղաքական հայտարարություն, որպես բռունցքներով խաղ` բանակցությունների մեկնարկից առաջ: Դա միանգամայն բնորոշ մոտեցում է Վաշինգտոնի համար», - ասել է Զախարովան:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ընտրություն անի «մի կողմից` ԱՄՆ-ի և ողջախոհ երկրների և մյուս կողմից` Իրանի, «Հեզբոլլահ» խմբավորման և Բաշար ալ-Ասադի ռեժիմի միջև»:
Այդ հայտարարությունը Թիլերսոնն արել է իտալական Լուկա քաղաքում անցկացվող G7-ի գագաթնաժողովում, որից հետո ժամանել է Մոսկվա: Ապրիլի 12-ին նախատեսվում է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: