ՅՈՒՆԻՍԵՖ. «Բոկո Հարամն» ավելի հաճախ է երեխաներին որպես մահապարտ օգտագործում
Международные новости«Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամական խմբավորման զինյալներն ավելի հաճախ են երեխաներին որպես մահապարտ օգտագործում՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալները:
Դրանց համաձայն՝ 2014 թվականի հունվարից զինյակներն առնվազն 117 երեխայի են օգտագործել Նիգերիայում, Նիգերում, Չադում եւ Քամերունում ահաբեկչություններ իրականացնելու համար: 2017-ի առաջին երեք ամիսներին զինյալներն այդ նպատակով 27 երեխայի են օգտագործել միայն Նիգերիայի հյուսիս-արեւելքում (2016 թվականին՝ 30 երեխա):
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ 2014 թվականին զինյալները 4 երեխայի են օգտագործել, 2015-ին՝ արդեն 56: Միաժամանակ նշվում է, որ դեպքերի մեծ մասում հարձակումներ իրականացնելու համար աղջիկների են ընտրում: