Շերի հայտնվելն իրարանցում է առաջացրել ռեստորանում
LifestyleՀայազգի երգչուհի ու դերասանուհի Շերը սիրում է անսպասելի քայլեր անել։ Վերջերս 70-ամյա երգչուհին որոշել է ընթրել Craig's ռեստորանում և ոչ ոքի չի զգուշացրել այդ մասին։
Dailymail-ը գրում է, որ այս ռեստորանում հաճախ են ընթրում հայտնի աստղերը, սակայն Շերի հայտնվելն իրական իրարանցում է առաջացրել։ Երկրպագուները, ռեստորանի այլ հաճախորդներն ու լուսանկարիչները «հարձակվել» են Շերի վրա։ Ռեստորանի աշխատակիցները ստիպված են եղել կենդանի պատ կազմել, որպեսզի պաշտպանեն երգչուհուն։
Ռեստորանի մենեջերը հայտնել է, որ Շերի նման հայտնիների այցելության դեպքում նրանք չեն կարող երաշխավորել անվտանգությունը:



