Daily Mail-ը Մելանյա Թրամփին դրամական փոխհատուցում կվճարի նրա անցյալի մասին հոդվածի համար
Международные новостиԲրիտանական Daily Mail-ն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին դրամական փոխհատուցում կվճարի նրա անցյալի մասին հոդվածի համար եւ հերքում կհրապարակի: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հաղորդել է հենց պարբերականը:
Խոսքը Daily Mail-ի այն հոդվածի մասին է, որում ներկայացվել են լուրերն այն մասին, որ Սպիտակ տան ղեկավարի տիկինը 1990-ական թվականներին գումար է վաստակել ուղեկցորդուհու ծառայություն մատուցելով:
Ի պատասխան՝ Մելանյա Թրամփի փաստաբանները 150 մլն դոլարի պահանջով հայց էին ներկայացրել:
«Մենք համաձայնեցինք փոխհատուցել նրան վնասի եւ ծախսերի դիմաց»,- ասված է պարբերականի հայտարարությունում: Գումարի հստակ չափը չի նշվում, սակայն Reuters-ի աղբյուրները նշել են, որ գումարը 3 մլն դոլարից էլ պակաս է: