Ժելատինի միջոցով եղունգների ամրացում տնային պայմաններում
LifestyleԳեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ ցանկանում է ունենալ երկար ու գեղեցիկ եղունգներ։ Այդ ամենի համար ամենևին էլ անհրաժեշտ չէ այցելել գեղեցկության սրահներ։ Տնային պայմաններում կանոնավոր խնամքը կտա ցանկալի արդյունք։
Եղունգների խնամքի ու ամրացման համար կարևոր բաղադրիչ է ժելատինը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 1 ճաշիգդալ ժելատին
• 1 ճաշի գդալ եռացած ջուր։
Բաղադրիչները լցնել տարայի մեջ ու խառնել՝ մինչև ժելատինն ամբողջովին հալվի ջրի մեջ։ Ձեռքի մատները դնել տարայի մեջ ու պահել 15-20 րոպե։ Ավելի լավ արդյունքի համար այդ ընթացքում մերսել եղունգները։
Կատարել այս պրոցեդուրան շաբաթը 3-4 անգամ՝ մոտ 2 ամիս շարունակ, ու կունենաք առողջ, երկար ու գեղեցիկ եղունգներ։