ՌԴ-ն նպատակադրված է հարթել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները. Լավրով
Международные новостиՄոսկվայում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալութունը, ՌԴ նախագահը հանդիպման ընթացքում հաստատել է, որ Ռուսաստանը մտադիր է լուծել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները:
«Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում`այն հարցերը, որոնք որպես դանդաղեցված գործողությամբ ականներ մնացել են Բարաք Օբամայի վարչակազմից: Պատնեշները հաղթահարելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ մենք նպատադրված ենք», - ասել է Լավրովը:
Ինչպես ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ԱՄՆ-ի ավիահարվածները սիրիական ավիաբազայի ուղղությամբ և դրան նախորդած քիմիական հարձակումը Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում:
Նախագահի հետ հանդիպումից առաջ բանակցություններ են կայացել Թիլերսոնի և Լավրովի միջև, որոնք մոտ 5 ժամ են տևել: