«Կյանքիս ամենամեծ հիասթափությունն ամուսնությունս էր». Լուսինե Կիրակոսյան
LifestylePast.am-ը գրում է
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Կենդանիներիս կերակրելով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Լավ աշխատանքը թատրոնում կամ հեռուստատեսությունում:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Բարի մարդն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Երբ հուսահատ եմ, լաց եմ լինում:
- Կյանքում երբեք չեք ների...
- Սուտը, առավել ևս, երբ այն փորձում են հաստատել:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Իմ ամուսնությունն էր, երբ սիրահարվեցի, ամուսնացա շատ լավ արտաքինով երիտասարդի հետ, բայց ահավոր մարդ էր: Այդպես հիասթափվեցի ու մենակ մնացի:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Որ դերասանուհի դարձա, որովհետև ամբողջ կյանքս, երջանկությունս, առողջությունս նվիրեցի դերասանուհի դառնալուն, բոլորն ասում են, որ ես տաղանդավոր եմ, բայց դեր չկա, եղածն էլ՝ ցածր աշխատավարձով: Արդյունքում՝ մնացել եմ մենակ ու անտեր, ոչ մեկի կողմից ուշադրության չեմ արժանանում: