Միրգ, որը կօգնի խումարից «ուշքի գալ»
LifestyleԱվստրալացի գիտնականները խումարից ուշքի գալու շատ հեշտ եղանակ են հայտնաբերել և նոր մթերք մատնանշել` ամենասովորական տանձի տեսքով:
The Independnet-ի փոխանցմամբ՝ սա շատ լավ միջոց է` ավանդականների համեմատ, որ կան Անգլիայում: Այդ միջոցները ներառում են էլ շան մազից հոտ քաշել, էլ մութ սենյակում գնդակ գլորել: Տանձը, սակայն, աղբյուրը «հեղափոխական» է անվանում:
CSIRO-ն` Ավստրալիայի գիտությունների ակադեմիան, բացահայտել է, որ հենց տանձը կարող է լինել մարդկությանն ամենից շատ մտահոգող հարցերից մեկի` խմելուց հետո խումարից դուրս գալու պատասխանը:
Գիտնականները հայտնաբերել են նաև, որ տանձը նաև այլ օգտակար հատկություններ ունի, նվազեցնում է խոլեստերինը, մեղմում փորկապությունը, բորբոքումները:
Այն ակտիվացնում է թոքերի աշխատանքը, պահում խոնավ և մանրէազերծ, ինչպես նաև, նպաստում լորձարտադրությանը: Տանձը C և K վիտամինների աղբյուր է և պաշտպանում է օրգանիզմը քրոնիկ հիվանդություններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: