Ալիշեր Ուսմանովը դատի է տվել Նավալնուն
Международные новостиՄոսկվայի մարզի Լյուբինսկի դատարան միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը հայց է ներկայացրել ընդդեմ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու՝ նրա ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հրապարակումների հետ կապված։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Ուսմանովը Նավալնու դեմ հայց է ներկայացրել՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության հետ կապված։
Մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ դատարանը հինգ օրվա ընթացքում որոշում կկայացնի հայցը քննելու վերաբերյալ։