Վատ սովորություններն արագացնում են գլխուղեղի ծերացումը
LifestyleMedicalDaily-ն՝ վկայակոչելով բժիշկների կատարած հետազոտությունը, նշում է, որ վատ սովորություններն արագացնում են գլխուղեղի ծերացումը:
Գիտնականները հետազոտել են 26-71 տարեկան մարդկանց: Նրանցից ոմանք երբեք չեն էլ ծխել, ոմանք մեկ ամսվա ընթացքում հեռու են մնացել խմելուց, մյուսները հարբեցողներ են եղել, ոմանք մի փոքր ակտիվ ծխողներ և խմողներ են եղել:
Այս մարդկանց շրջանում, որոնք հանդես են եկել որպես կամավորներ, անց է կացվել հետազոտություն, որը պետք է պարզեր նրանց մտավոր ունակությունների վիճակը, ինչպես նաև՝ հիշողության:
Պարզվել է, որ ամենաակնառու տարիքային փոփոխությունները ուղեղում տեղի են ունենում շատ ծխողների և ալկոհոլը չարաշահողների մոտ: Վատ սովորույթները նաև հիշողության խնդիրներ են առաջացրել, բացասաբար ազդել մտածելու ունակության և արագության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: