Հայտնի ռուս դերասանի մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել
Lifestyle«Բնակելի կղզի» ֆիլմից հայտնի ռուս դերասան Վասիլի Ստեպանովի մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել։
Նշվում է, որ երեկ դերասանը, ով ավելի վաղ հրաժարվել էր հոսպիտալացվելուց՝ չնայած բազմաթիվ կոտրվածքներին, սկսել է բողոքել կրծքի ցավերից։ Բժիշկները հանգել են եզրակացության, որ գործ ունեն հոգեկան խանգարման հետ:
Ստեպանովն իրեն տարօրինակ է պահել։ Այդ ժամանակ հատուկ բրիգադ են կանչել։ Ի վերջո, նրան տեղափոխել են հոգեբանական հիվանդանոց՝ շիզոֆրենիա ախտորոշմամբ։
Այժմ առնվազն մեկ ամիս Ստեպանովը կբուժվի, եթե նրան իրենց պատասխանատվության ներքո հարազատները տուն չտանեն։
Ասում են, որ Վասիլի Ստեպանովը խորը դեպրեսիայի մեջ է այն բանից հետո, երբ նրա կինոկարիերան հաջողություն չգրանցեց՝ չնայած աղմկոտ մեկնարկին։ Դրանից հետո նա նույնիսկ բեռնակիր եւ ավտոլվացող է աշխատել։