Գիտնականները քաղցած մնալը օգտակար են համարում
LifestyleՄասնագետները նոր հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում երկարատև քաղցը բարելավել է լաբորատոր մկների աղիների միկրոֆլորան, օրգանիզմում փոքր-ինչ փոխել նյութափոխանակությունը և մի քանի շաբաթով երկարացրել նրանց կյանքը:
Ուսումնասիրողները պնդում են, որ սննդակարգում կալորիականության 30-40% նվազեցումը երկարացնում է մարդու կյանքը: Դա ապացուցվել է մկների և առնետների վրա անցկացված բազմաթիվ փորձերի արդյունքում: Սակայն շիմպանզեների վրա անցկացված նմանատիպ փորձերը ցույց են տվել, որ այս արդյունքը մի շարք պրիմատների մոտ բացակայում է:
Օրգանիզմի և աղիների միկրոֆլորայի միջև գոյություն ունի բարդ փոխադարձ կապ՝ նշում են ուսումնասիրողները: Սննդակարգի փոփոխությունը փոփոխում է նաև բակտերիաների կազմը, որն էլ արդյունքում փոփոխում է նյութափոխանակությունը և դիմադրողականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: