Լավրովը Թիլերսոնին ասել է, որ Սիրիային հասցված հարվածները հակասում են ահաբեկչության դեմ պայքարին
Международные новостиՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիային հասցված ԱՄՆ-ի հարվածները հակասում են ահաբեկչության դեմ պայքարի նպատակներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք երեկ մանրակրկիտ քննարկել ենք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության մոբիլիզացիայի համար ռուս-ամերիկայն ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, հիշեցրել ենք այն մասին, որ ԱՄՆ-ի գործողությունները՝ ապրիլի 7-ին Սիրիային հասցված հարվածին նման, հակասում են այդ խնդրին»,- ասել է Լավրովը Դաշնության սուբյեկտների ԱԳՆ ներկայացուցիչների ղեկավարների խորհրդակցության ժամանակ:
Նախարարի խոսքով՝ ՌԴ-ը պնդում է կատարել այս միջադեպի մանրամասն, անկախ քննություն: «Առանց որեւէ տեսչության աղմուկ բարձրացնելու ներքո ՄԱԿ ԱԽ-ի Սիրիայի կառավարության դատապարտմամբ բանաձեւ ընդունելու փորձերին մենք չեն կարող աջակցել եւ չենք աջակցի»,- նշել է նա: