Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները դատարան են եկել զրահաբաճկոնակներով
Международные новостиԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Straits Times հրատարակությունը:
Թերթը, վկայակոչելով փաստաբաններից մեկին, հայտնել Է, որ մինչ օրս ոստիկանությունը պաշտպանող կողմին չի տրամադրել գործի նյութերը:
Նախօրյակին մեղադրյալներից մեկի փաստաբանը կասկած Է հայտնել, որ իր պաշտպանյալը «քավության նոխազ կդառնա»: Նշվել Է, որ եթե կանայք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ Է սպառնում: Հրատարակության տվյալներով՝ հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: