Աշխարհի ամենազարմանալի և գեղեցիկ այգիները. լուսանկարներ
LifestyleԻ՞նչ կարող ենք հիշել Երկիր մոլորակի հրաշագեղ այգիների մասին: Առաջին հերթին այն, որ աշխարհի 7 հրաշալիքներից մեկը Շամիրամի կախովի այգիներն են:

Աշխարհի ամենագեղեցիկ այգիներում կան կենդանի սարքավորումներ, տարածքի լրացուցիչ պարագաներ և, իհարկե, անմոռանալի տպավորություններ՝ արդեն այցելուների համար: Օրինակ՝ Տիեզերական այգին Շոտլանդիայում: Այն զարդարված է ֆուտուրիստական պարագաներով, և իզուր չէ, որ կրում է «տիեզերական» անվանումը: Այգու ստեղծման գաղափարը ճարտարապետ Չարլզ Ջենքսինն է:


Հաջորդ հրաշքը Մարքեյսաքի կախովի այգիներն են Ֆրանսիայում: Այս այգիները շրջապատում են Դորդոնի տարածքում գտնվող հնագույն դղյակներից մեկը: Այստեղ յուրաքանչյուր բույսի որևէ քանդակի ձև է տրված, և սրանք, իրար միանալով, հսկայական, կանաչ լաբիրինթ են կազմում: Այսպիսի հրաշքները զգուշորեն պահպանել է հարկավոր:


Եթե որևիցե մի օր Սինգապուր գնաք, ապա Ձեզ հաստատ կտանեն Բեյի այգիներ՝ էքսկուրսիայի: Սա դիզայներական անտառ է, որն իր մեջ ներառում է բնության յուրօրինակ երևույթներ, նաև տեխնոլոգիական, նորարական միջոցներ, որոնք բույսերին տալիս են հստակ ձև ու կառուցվածք:



Իտալական Իզոլա Բելլայի այգիները գտնվում են աշխարհի ամենագեղեցիկ լճերից մեկի ափին: Դրանց կենտրոնում մի շքեղ դղյակ է վեր խոյանում՝ շրջապատված տարբեր տեսակի բույսերով և թփերով: Լողացող «բուրգի» գագաթին կա միաեղջյուր, որն այս հրաշքը ստեղծող ընտանիքի խորհրդանիշն է համարվում: Ողջ տարածքում էկզոտիկ կենդանիներ են բնակվում:


Հաջորդ զարմանալի վայրը զբոսաշրջիկների համար Բրունո Տորֆսի այգիներն են Ավստրալիայում: Սրա յուրօրինակությունը կայանում է նրանում, որ ողջ տարածքով մեկ տեղադրված են անթիվ արձանիկներ՝ ստեղծված հեթանոսական դիցաբանության ոճով՝ անտառային փերիներ, թզուկներ, հեքիաթային կերպարներ, էլֆեր: Ավստրալիան իրականում շատ գեղեցիկ երկիր է՝ իր յուրահատուկ մենթալիտետով, և այստեղ հնարավոր է ապահով և ոչ շատ թանկ հանգիստ ունենալ:


Աղբյուր՝ Blognews.am