Ամերիկացիների կեսը հավանություն է տալիս Ռուսաստանի նկատմամբ Թրամփի գործողություններին. CBS
Международные новостиԱմերիկացիների գրեթե կեսն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ Է վարվում ՌԴ-ի նկատմամբ:
Այդ մասին վկայում են CBS հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները:
Կատարված ուսումնասիրության տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 48 տոկոսը կարծում Է, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը «ճիշտ» Է, հարցվածների 35 տոկոսն այն համոզմունքն ունի, որ նա «չափից ավելի բարյացակամ» Է, 8 տոկոսը նշել Է, որ նա «խիստ թշնամաբար Է տրամադրված»: Հեռուստաալիքը նշում Է, որ փետրվարին այն մարդկանց թիվը, ովքեր նախագահին Մոսկվայի նկատմամբ չափազանց բարեհաճ Էին համարում, ավելի մեծ Էր եւ կազմում Էր 43 տոկոս:
Ավելի վաղ Langer Research Associates ընկերության կողմից ABC News հեռուստաալիքի եւ Washington Post հրատարակության համար անցկացված հարցումը ցույց Է տվել, որ դրա մասնակիցների գրեթե 60 տոկոսն անհանգստացած Է Սիրիայում իրականացված գրոհի կապակցությամբ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հնարավոր վատթարացումից:
Հարցումն անցկացվել Է ապրիլի 7-ից մինչեւ 9-ը: Ուսումնասիրությանը մասնակցել Է 1,6 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 4 տոկոսային կետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: