«Խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման»․ «Վամպիրների օրագրի» աստղը մեկնաբանել է «Խոստում» ֆիլմը
LifestyleՀայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը շարունակում է ցուցադրվել աշխարհի տարբեր անկյուններում։ Այս անգամ ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում։
Պրեմիերային ներկա են եղել հայազգի հայտնի հեռուստաաստղեր Քարդաշյանները, երգչուհի Շերը, դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ինչպես նաև այլ ճանաչված աստղեր, ինչպիսիք են Սիլվեստր Ստալոնեն, Օռլանդո Բլումը, Նինա Դոբրևը և ուրիշներ։ Վերջինս ևս միացել է #KeepThePromise հեշթեգով գրառումներ կատարողների շարքին ու իր աջակցությունն է հայտնել «Խոստում» ֆիլմին։
«Ես խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման։ Սա շատ կարևոր ֆիլմ է, որը պատմում է միլիոնավոր մարդկանց կյանքի կորստի մասին»,- թվիթերի իր էջում գրել է Նինան։
Հիշեցնենք, որ Դոբրևը հայտնի է «Վամպիրների օրագիրը» բազմասերիանոց հեռուստասերիալից։ Նա մարմնավորում է Ելենայի կերպարը, ինչպես նաև մոդել ու երգչուհի է։
