Ի՞նչ է իրենից ներկայացնում փաթեթավորված թեյը
LifestyleՃապոնացի մասնագետները գնահատել են թեյի տարբեր տեսակների օգուտն ու վնասակարությունը և հատկապես հատուկ ուշադրություն դարձրել ցածր գնով վաճառվող պակետներով թեյին: Նրանք պարզել են, որ այդ տեսակի թեյը ընդհանրապես պետք չէ գնել: Մասնագետներն ուսումնասիրել են միացումների կոնցենտրացիան, որոնք առկա են թեյի մեջ և պարզել, որ դրանում շատ մեծ չափաբաժին է կազմում ֆտորը: Եթե ֆտորի օրական չափաբաժինը մեծ մարդու օրգանիզմի համար կազմում է 3-4 միլիգրամ, ապա փաթեթավորված թեյի տուփիկներում այն գերազանցված է 75-120 %-ով (1 լիտր թեյը պարունակում է 6 միլիգրամ ֆտոր): Նման բարձր բաղադրությունը բացատրվում է այն հանգամանքով, որ թեյը աճի ընթացքում իր մեջ է կենտրոնացնում ֆտորը, իսկ հին տերևներում դրա չափաբաժինը բավականին բարձր է: Իսկ փաթեթավորված թեյ պատրաստելու համար հենց նման տերևներն են օգտագործում: Մասնագետները տեղեկացնում են, որ ֆտորի ավելցուկը օրգանիզմում հանգեցնում է հադոցավերի, մկանային թուլության, օստեոպորոզի, նվազեցնում է ատամների հյուսվածքների ամրությունը, հանգեցնում երիկամային հիվանդությունների ու ընդհուպ քաղցկեղի:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը