Հայ հաքերները կոտրել են «Եվրատեսիլում» հաղթած ադրբեջանցի աստղի էջերը
LifestyleՀայերը հակահարված են տվել ադրբեջանցիներին` կոտրելով ադրբեջանցի աստղի էջը, որում տեղադրել են հայ հերոսների լուսանկարները։ Վերջին շրջանում ադրբեջանական կիբեր հարձակումները շատացել էին։ Արդյունքում տուժեցին երգիչ Էրիկ Կարապետյանը և դերասան Ռաֆայել Երանոսյանը:
«Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակը հակահարված է տվել ադրբեջանցիներին ու կոտրել է «Եվրատեսիլ 2011»-ում Ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Ինստագրամի, Թվիթերի ու ՎԿոնտակտեի էջերը։ Այժմ դրանք հայ հաքերների տիրապետության տակ են։
«Դե, ինչպես խոստացել էինք, մեր հարվածը շատ ցավոտ է լինելու: Թող թշնամին հասկանա, որ մենք միշտ պատրաստ ենք հարձակման, ինչպես պետական սահմանին, այնպես էլ կիբեռ դաշտում: Հատուկ շնորհակալություն «ՍօսԷ»-ին օգնության համար»,- նշված է խմբի ֆեյսբուքյան էջում:


