Քիմ Քարդաշյանի և Շերի նմանությունը գրավել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրությունը
LifestyleՎերջերս Լոս Անջելեսում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին բազմաթիվ հայտնի աստղեր, ինչպես նաև հայազգի հեռուստաաստղեր Քիմ ու Քորթնի Քարդաշյանները, երգչուհի Շերը և դերասանուհի Անժելա Սարաֆյանը։
Dailymail-ն ու մի քանի այլ լրատվամիջոց Շերի ու Քիմի լուսանկարների շարք են հրապարակել ու նրանց երկվորյակ քույրեր անվանել։ Աղբյուրը նշել է, որ չնայած աստղերը տարբեր զգեստներ են հագել, սակայն չափազանց նման են:
«Նրանք երկվորյակների նման են։ Նրանց պահվածքը, շարժումները, ժպիտն այնքան նման են»,- գրել է աղբյուրը։




